Ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն կգնա «Հանուն Երևանի» կարգախոսով

Ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն կգնա «Հանուն Երևանի» կարգախոսով

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կմասնակցի «Հանուն Երևանի» կարգախոսով։

«Հանուն Երևանին» իր մեջ ներառում է «Հանուն կանաչ Երևանի», «Հանուն առողջ Երևանի», «Հանուն բարեկարգ Երևանի», «Հանուն անվտանգ Երևանի» և, ըստ ոլորտների, զարգացման այլ հեռանկարներ», -ասել է ՀՀԿ փոխնախագահ, ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը, գրում է Aysor.am-ը։

Աշոտյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում կգործարկվի Loveyerevan.am կայքը:

«Սա շարունակությունն է դեռևս խորհրդարանական ընտրություններին բարձրաձայնված մեր կոչի՝ սիրել Հայաստանը, այս դեպքում՝ սիրել Երևանը», - ընգծել է նա։

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---