ԿԳ նախարար. Պետք է երեխային հասկացնենք` դրամը միջոց է, ոչ թե նպատակ18 ապրիլի 2017 - 17:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր` ՀՀ հանրակրթական դպրոցներում ձեռնարկատիրական կրթության ներդրման և զարգացման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը: «Եթե ծրագիրը հաջողի, դպրոցներում կունենանք բիզնես մտածողություն և սոցիալական պատասխանատվություն կրող աշակերտներ: Երբ երեխան ստանա իր առաջին 100 դրամը, պետք է իմանա` ինչպես այն ծախսել, և շատ կարևոր է, որ մենք երեխային հասկացնենք` դրամը միջոց է, ոչ թե նպատակ: Երեխան պետք է սովորի, որ ապագայում իր ստացած գումարը օգտագործի ոչ միայն սեփական, այլ նաև հանրային օգտակարության համար: Առհասարակ, սկսած փոքր տարիքից` երեխայի մեջ պետք է ճիշտ վերաբերմունք դաստիարակվի դրամի, կապիտալի, ձեռնարկատիրության նկատմամբ»,- նշել է նախարարը` հավելելով, որ նման դաստիարակությունն ինչ-որ կերպ պատասխան է 21-րդ դարի մարտահրավերներին: «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Հովհաննիսյանն իր հերթին ընդգծել է. «Ուրախ ենք, որ 26 տարվա մեր համագործակցությունը հասել է այս պատասխանատու և կարևոր փուլին: Հուշագրով ձեռնարկատիրական կրթությունը ընդլայնում է իր սահմանները` ներառելով նաև տարրական դպրոցը: Ուրախ եմ, որ այս հարցում Հայաստանը համահունչ քայլում է աշխարհի այլ երկրների հետ: Շատ կարևոր է, որ երեխան հասկանա` ինչ է նշանակում կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և որ շահույթի մի բաժինը պետք է օգտագործել համայնքային աշխաատանքների մեջ»,-շեշտել է Հովհաննիսյանը: Կողմերը համաձայնել են հետևյալի շուրջ` հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնել Ձեռնարկատիրական կրթություն՝ 4 տարի տևողությամբ. /ներդրման սկիզբը` սեպտեմբեր, 2017, ավարտը` սեպտեմբեր, 2020/՝ տարրական դպրոցի 2-4 դասարաններում` որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ, հիմնական դպրոցի 5-7 դասարաններում` որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ, ավագ դպրոցի 10-րդ դասարանում՝ որպես տեսական, 11-րդ դասարանում՝ որպես գործնական բաղադրիչներ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ իր իրավասությունների սահմաններում պարտավորվում է մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել ձեռնարկատիրական կրթության հայեցակարգը, մշակել և հաստատել ձեռնարկատիրական կրթության առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, երաշխավորել ձեռնարկատիրական կրթության ներդմանն աջակցող ուսումնական նյութերը և ձեռնարկները, օժանդակել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը՝ ուսուցիչների հավաքագրման և վերապատրաստման կենտրոնների ընտրելու հարցում: «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը պարտավորվում է՝ աջակցել ձեռնարկատիրական կրթության հայեցակարգի մշակմանը, մշակել Ձեռնարկատիրական կրթության ներդմանն աջակցող ուսումնական նյութերը և ձեռնարկները, աջակցել Ձեռնարկատիրական կրթության առարկայական չափորոշիչների ու ծրագրերի մշակմանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |