Իրանական մեքենաշինական ընկերությունը մտադիր է արտադրություն հիմնել Սյունիքում

Իրանական մեքենաշինական ընկերությունը մտադիր է արտադրություն հիմնել Սյունիքում

PanARMENIAN.Net - Հայկական կողմն արդեն պայմանավորվածություն ունի իրանական ընկերության հետ Իրանի հետ սահմանին ստեղծվող Ազատ տնտեսական գոտում արտադրություն հիմնելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներդրումային հանձնաժողովի նախագահ, «Սյունիք» ազատ տնտեսական գոտու խորհրդի նախագահ Սարգիս Աղաբեկյանը:

«Նախնական պայմանավորվածություն կա իրանական մեքենաշինական Saipa Diesel ընկերության հետ: Ազատ գոտում կարող է մեքենաների կամ մեքենաների մասերի արտդրություն հիմնվել», -ասել է Աղաբեկյանը:

Ըստ նրա, խոսքը մեծ տարողությամբ բեռնատարների մասին է, որոնք կիրառվում են ճանապարհաշինության մեջ, գրում է ԱՌԿԱ-ն:

Ապրիլի 19-ին «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ի և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջև ստորագրվել է ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին պայմանագիր: Այն ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ու «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ տնօրեն Էդուարդ Ղուկասյանը:

Ինչպես ասել է Աղաբեկյանը, ազատ տնտեսական գոտու հիմնական նպատակը ներդրումների ծավալի ավելացումն է և արտահանման ներուժի ընդլայնումը:

Ըստ նրա, ազատ գոտին թույլ կտա էականորեն ավելացնել առևտրի ծավալները ԵՏՄ երկրների և Իրանի միջև՝ արտադրական հզորություններ ներգրավելով Մաքսային միությունից և Իրանից:

Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտին ստեղծվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության բանաձևով։ Պետության մասնակցությունը ծրագրի իրականացմանը լրացուցիչ ազդակ կհանդիսանա ԱՏԳ-ում գործունեություն իրականացնելու համար հետքրքրված ընկերությունների համար։ Շահագործողների ներգրավման համար թիրախային ուղղություններն են ԵՏՄ երկրները, Իրանը և Մերձավոր Արևելքը, ԵՄ երկրները:

Թեև գոտին դեռ կառուցված չէ, արդեն կան բազում հայտեր ավելի քան 10 ընկերությունից ՌԴ-ից, Իրանից և Եվրոպայից, որոնք ցանկություն ունեն աշխատելու ազատ գոտում:

Ըստ էկոնոմիկայի նախարարության, Սյունիքի ազատ գոտու շահագործումը թույլ կտա 2.500 աշխատատեղ ստեղծել և ավելացնել արտահանումը Հայաստանից 30 տոկոսով: Գոտու ստեղծման հիմնական նպտական է առևտրատնտեսական կապերի զարգացումն Իրանի և տարածաշրջանի այլ երկրների հետ, Սյունիքի մարզի զարգացումը, ինչպես նաև Հայաստանը որպես Իրանը ԵՏՄ երկրների ու Վրաստանի հետ կապող օղակ ներկայացնելը:

Ենթադրվում է, որ ազատ գոտում կգործի 100-120 ընկերություն, որոնց շահույթը 10 տարում կկազմի $52 մլն, իսկ արտադրված ապրանքը նախատեսվում է արտահանել Իրան, ԵՏՄ, Մերձավոր Արևելք, Թուրքմենստան: Ընդհանուր ներդրումները 10 տարում նախատեսվում է հասցնել $350-400 մլնի:

Սյունիքի ազատ գոտու գործունեությունն արդեն ամրագրված է Մաքսային միության օրենսդրության մեջ: Ընդհանուր առմամբ ԵՏՄ-ում duty-free համակարգով այդպիսի 7 գոտի կլինի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---