Օտարերկրացիները ՀՀ վիզայի դիմում այլևս չեն լրացնի

Օտարերկրացիները ՀՀ վիզայի դիմում այլևս չեն լրացնի

PanARMENIAN.Net - ՀՀ սահմանային անցման կետերում իրականացվել է փաստաթղթերի լրացման և մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի դյուրացում:

ՀՀ կառավարության ապրիլի 20-ի նիստի ընթացքում ընդունված որոշման համաձայն՝ ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կվերացվի օտարերկրացիների կողմից դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջը՝ առավելագույնս պարզեցնելով վարչարարությունը և բարելավելով օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների որակը, տեղեկացնում է ՀՀ ԿԱքաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Նշվում է, որ այդ բարեփոխումների արդյունքում ՀՀ ժամանողների մուտքը կդառնա առավել հարմարավետ:

Մի շարք պետությունների քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման ընթացակարգի պարզեցման ուղղությամբ աշխատանքներ են կատարվում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---