Կրակոցներ Փարիզի Ելիսեյան դաշտերում. Մեկ ոստիկան սպանվել է, մյուսը՝ վիրավորվել

Կրակոցներ Փարիզի Ելիսեյան դաշտերում. Մեկ ոստիկան սպանվել է, մյուսը՝ վիրավորվել

PanARMENIAN.Net - Փարիզի կենտրոնական Ելիսեյան դաշտեր (Champs-Élysées) պողոտայում ոստիկանների վրա հարձակում է տեղի ունեցել:

Reuters հաղորդմամբ, հարձակվողը դուրս է եկել մեքենայից ու Կալաշնիկովի ինքնաձիգից կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, սպանելով մեկին ու վիրավորելով մյուսին:

Հարձակվողը սպանվել է պատասխան կրակով:

Իշխանությունները տեղի ունեցածը դեռևս ահաբեկչություն չեն որակել: Իրավապահները որոնում են հարձակվողի պոտենցիալ աջակցին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---