Հնդկաստանի փոխնախագահ Անսարին ապրիլի 24-ին կլինի Երևանում21 ապրիլի 2017 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին ապրիլի 24-ին հնգօրյա այցով կմեկնի Հայաստան և Լեհաստան: Մինչև ապրիլի 26-ն Անսարին կլինի Հայաստանում: Հնդկաստանի փոխնախագահին կուղեկցեն նրա կինը՝ Սալմա Անսարին, միջին և փոքր ձեռնարկությունների նախարար Հիրիռաջ Սինգհը, պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, հայտնում է «Spitnik Արմենիան» Indiatodayգործակալության վրա հղումով: Երևանում Անսարին բանակցություններ կվարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: «Մենք նշում ենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և նման բարձրաստիճան այցերը կնպաստեն երկրների հետագա հարաբերություններին»,- նշել է Հնդկաստանի ԱԳՆ արևելյան հարցերով քարտուղար Փրեթի Սարանը: Անսարին կհանդիպի նաև Երևանի պետական համալսարանի ուսանողների ու դասախոսների հետ: Ապրիլի 26-ին Անսարին Հայաստանից կմեկնի Լեհաստան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՔԿ․ Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով Նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ |