The X-Files սերիալը հերթական եթերաշրջանը կունենա21 ապրիլի 2017 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Fox հեռուստաալիքը որոշել է թողարկել The X-Files հայտնի սերիալի ևս մեկ եթերաշրջան: 10 դրվագից բաղկացած եթերաշրջանը կթողարկվի 2018 թվականին, հայտնում է The Hollywood Reporter-ը: Ֆոքս Մալդերի ու Դանա Սքալիի դերերն, ինչպես նախկինում, կկատարեն Դևիդ Դուխովնին ու Ջիլիան Անդերսոնը: 2016 թվականին վերաթողարկվելուց հետո սերիալը դարձել էր ամենառեյթինգայիններից մեկն. ամեն դրվագը դիտել էր միջինը 16 մլն հեռուստադիտող: 1993-2002 թվականին թողարկված սերիալն ունեցել էր 9 եթերաշրջան, ընդամենը՝ 202 դրվագ: 1998-ին ու 2008-ին դրա հիման վրա 2 լիամետրաժ ֆիլմ էր նկարահանվել: Սերիալը բազմաթիվ մրցանակների է արժանացել, այդ թվում՝ 16 անգամ դառնալով «Էմմիի» ու 5 անգամ՝ «Ոսկե գլոբուսի» դափնեկիր: Կարդացեք նաև. 10 սերիալ, որոնք կարելի է դիտել գարնանը Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |