Էլի Վիզել. Այն ինչ տեղի է ունեցել հայերի հետ Առաջին աշխարհամարտի տարիներին, ցեղասպանություն էր

PanARMENIAN.Net - «Ես պայքարել եմ հանուն ճմշարտության հայ ժողովրդի նկատմամբ երկար տարիներ: Ինչպես կարող եմ ես, ով ողջ կյանքը պայքարել է հրեաների հիշողության համար, ասել հայերին, որ նրանք սխալ են, երբ հիշում են իրենց պատմությունը»,- հայտարարել է Հոլոքոստը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը: Այնուամենայնիվ, նրա խոսքերով, նա հասկանում է Բուշի աշխատակազմի դիրքորոշումը: Այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ Առաջին աշխարհամարտի տարիներին, ցեղասպանություն էր: Բոլորը համաձայն են, որ դա զանգվածային սպանություն էր, սակայն տարմինն օգտագործվել է ավելի ուշ: Ես հավատում եմ, որ հայերը եղել են նույնպիսի զոհ, ինչպես հրեաներն էին եւ պաշտպանում եմ նրանց դիրքորոշումը»,- ընդգծել է Վիզելը:



Նոբելյան մրցանակակիրը նաեւ նշել է, որ ոչ ոք Թուրքիային պատասխանատվության չի ենթարկում: «Ամբողջը, ինչ ուզում են հայերը, հիշողության իրավունքն է: Առաջին աշխարհամարտից յոթ սերունդ է անցել եւ ոչ ոք իրավունք չունի ասել, որ այսօր թուրքերը պատասխանատու են նրա համար, ինչ եղել է այն ժամանակ: Հայերը փոխհատուցում չեն պահանջում, նրանք նույնիսկ ներողութուններ չեն պահանջում: Նրանք ցանկանում են հիշողության իրավունք ունենալ: Ես խոսել եմ թուրք առաջնորդների հետ բարձր մակարդակով եւ նրանց դիրքորոշումն այդ հարցում բացարձակ անռացիոնալ է, բացի մի պահից. նրանք չեն ցանկանում համեմատվել Հիտլերի հետ եւ ես կարող եմ դա հասկանալ»,- ասել է Էլի Վիզելը The Philadelphia Jewish Voice-ին տված հարցազրույցում:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---