Քրդերը մոտենում են սիրիական Տաբկայի կենտրոնին![]() 27 ապրիլի 2017 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ժողովրդավարական ուժերը (SDF), որոնց հիմքում քուրդ աշխարհազորայինների ջոկատներն են, շարունակում են սիրիական Տաբկա քաղաքի գրոհը: 2 օրում նրանք ռազմավարական նշանակության 2 կարևոր կետ են գրավել: Սպանվել է ԻՊ 20 գրոհային, ևս 10 գրոհային գերեվարվել է: Քուրդ աշխարհազորայինները հսկողություն են հաստատել Ալ Վահաբ թաղամասում, որը ամենակարևորնեից է քաղաքում: Բացի այդ, քրդերը գրավել են քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող ռադիոկայանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին քրդական Firat գործակալության վրա հղումով: Քրդերը ոչնչացրել են ԻՊ մի քանի ավտոմեքենա և 1 տանկ: Քրդական ջոկատներին աջակցում են միջազգային կոալիցիայի ինքնաթիռները՝ 2 օրում նրանք 6 հարված են հասցրել գրոհայինների դիրքերին Տաբկայում: Սիրիայի ժողովրդավարական ուժերը (SDF) կազմված են քրդական ջոկատներից, ինչպես նաև տեղի արաբական ցեղերից: Գործողությունն իրականացվում է ԱՄՆ ավիացիայի և հատուկ նշանակության ուժերի աջակցությամբ: Իր հերթին դա բողոքների պատճառ հանդիսացավ պաշտոնական Դամասկոսի կողմից, որը շեշտում է, որ ամերիկացիները գործում են առանց Սիրիայի իշխանությունների հետ համաձայնեցման և նրանց ներկայությունը Սիրիայում ներխուժում է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |