Տաքսիի վարորդները տուգանքների ներում են ակնկալում

Տաքսիի վարորդները տուգանքների ներում են ակնկալում

PanARMENIAN.Net - Հայաստանում տաքսիի վարորդները տուգանքների ներում են ակնկալում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ապրիլի 27-ին ընդունել է տաքսիի մի խումբ վարորդների:

Նրանք ներկայացրել են մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող այն վարորդների պահանջները, որոնք մոտ երկու տարի լիցենզավորման վճարը չտալու պատճառով տուգանվել են ու հիմա չեն կարողանում վճարել այդ գումարը։

Վարորդներն ակնկալում են, որ տուգանքները ներվեն՝ նշելով, որ լիցենզավորման վճարները չեն մուծել անհավասար պայմանների պատճառով: Բացի այդ, նրանք առաջարկում են որոշակի փոփոխություններ կատարել լիցենզավորման գործող կարգում:

Նախարար Մարտիրոսյանը, լսելով վարորդներին, առաջարկել է միասնական ձևակերպված հարցադրումներ ներկայացնել, որպեսզի նախարարությունը քննարկի և փորձի ստեղծված խնդրի լուծումներ գտնել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---