Գերմանիայում օրենքով կարգելվի ամբողջ դեմքը ծածկող հագուստ կրել

Գերմանիայում օրենքով կարգելվի ամբողջ դեմքը ծածկող հագուստ կրել

PanARMENIAN.Net - Գերմանիայի Բունդեսթագը հավանություն է տվել օրինագծին, որով արգելվում է դեմքն ամբողջությամբ ծածկող հագուստ կրել: Օրինագիծն առավելապես վերաբերում է պետծառայողներին, դատավորներին և զինվորականներին:

«Ինտեգրումն, ամեն ինչից զատ, նշանակում է նաև, որ մենք պետք է հստակ ցույց տանք և ներկայացնենք մեր արժեքները, ինչպես նաև զատենք, թե որտեղ է վերջանում այլ մշակույթների հանդեպ մեր հանդուրժողականության սահմանը»,-ասել է ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերը, հայտնում էDeutsche Welle-ն:

Բացի այդ, կանայք, անկախ մասնագիտությունից և զբաղմունքից, պարտավոր կլինեն ցույց տալ դեմքը, եթե իրավապահ մարմինները փորձում են հաստատել նրանց ինքնությունը, օրինկա, փաստաթղթեր ստուգելիս:

Նա հավելել է, որ հավանության արժանացած օրինագիծը մեծապես նպաստում է դրան:

Նշվում է, որ 2016-ի դեկտեմբերին դեմքն ամբողջությամբ ծածկող հագուստն արգելելու կոչով էր հանդես եկել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը:

2017-ի փետրվարին Գերմանիայի Բավարիա երկրամասի կառավարությունը հավանությույն է տվել օրինագծին, որով արգելվում է փարաջա կրել մի շարք հասարակական վայրերում: Ամբողջությամբ ծածկել դեմքն ու մարմինն արգելվում է հասարակական ծառայություն իրականացնելիս, բուհերում, դպրոցներում, մանկապարտեզներում, ընտրությունների ժամանակ քվեարկելիս, ինչպես նաև, եթե խոսք է գնում անվտանգության ու կարգապահության պահպանման մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---