Լոնդոնում 4 անձ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով![]() 28 ապրիլի 2017 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի թաղամասերից մեկում հակաահաբեկչական գործողության ժամանակ ոստիկանությունը 4 անձի է ձերբակալել ահաբեկչություն պատրաստելու կասկածանքով: Տունը գրոհելիս մեկ կին է վիրավորվել: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է որպես ծանր, սակայն կայուն, գրում է Lenta. Ru-ն Reuters-ի վրա հղումով: Իրավապահ մարմինները ձերբակալվածների անունները չեն հրապարակել, սակայն նշել են, որ նրանք բոլորը եղել են հակահետախուզության հսկողության տակ: Ոստիկանները հստակեցրել են, որ ձերբակալությունները կապված չեն միջադեպի հետ, որը տեղի է ունեցել Լոնդոնում ապրիլի 27-ին, երբ պարեկախումբը մի քանի դանակով զինված տղամարդու ձերբակալեց: Մարտի 22-ին Անգլիայում ծնված Էդրիան Ռասսել Աջաոն, որը փոխել էր անունը և դարձել Հալիդ Մասուդ, վրաերթի ենթարկեց մի քանի մարդու Վեսթմինսթերյան կամրջին և հասավ խորհրդարանի շենքին, որտեղ ոստիկանը կանգնեցրեց մեքենան: Հանցագործը դանակահարեց նրան, որից հետո գնդակահարվեց ոստիկանների կողմից: Ահաբեկչության զոհ դարձավ 5 անձ, մոտ 40-ը՝ վնասվածքներ ստացավ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |