Ռայսն Անկարայում խոստացել է հետագայում եւս պայքարել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի դեմ 2 նոյեմբերի 2007 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ բանակցություններում ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը կրկին վերադարձել է Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հարցին, նշելով, որ նախագահի վարչակազմը կշարունակի պայքարել բանաձեւը քվեարկության դնելու դեմ: «Մենք կոչ ենք անում Թուրքիային եւ Հայաստանին համատեղ լուծել պատմական խնդիրները: Միեւնույն ժամանակ մենք կոչ ենք անում կողմերին մտածել նաեւ ապագայի մասին, քանի որ երկու երկրները կբարգավաճեն միայն այն դեպքում, եթե հարաբերությունները նորմալանան»,-ընդգծել է Ռայսը: Իր հերթին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը նշել է, որ Թուրքիայի հիմնական խնդիրն այսօրվա դրությամբ Քրդական աշխատավորական կուսակցությունն է եւ նրա կողմնակիցները: Նա նաեւ ասել է, որ այժմ տնտեսական պատժամիջոցներ են մշակվում ահաբեկչական կազմակերպությունների կողմնակիցների դեմ: «ՔԱԿ-ի դեմ պայքարում օգտագործվել են տարբեր միջոցներ, սակայն դրանցից ոչ մեկը հաջող չի եղել: Խնդիրները չեն նվազել: Մենք չենք կարող կրկնել նույն սխալները: Մենք չենք կիրառի չաշխատող մեխանիզմներ: ԱՄՆ ղեկավարության հետ հանդիպումները կօգնեն որոշել այն քայլերը, որոնք կձեռնարկվեն ՔԱԿ-ի հարցում»,-ընդգծել է Բաբաջանը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |