«Գահերի խաղի» արհեստական լեզուները կուսումնասիրվեն Բերքլիի համալսարանում

«Գահերի խաղի» արհեստական լեզուները կուսումնասիրվեն Բերքլիի համալսարանում

PanARMENIAN.Net - Բերքլիի համալսարանն առաջարկում է «Գահերի խաղի» արհեստական լեզուների 6 շաբաթ տևողությամբ ամառային դասընթաց, խոսքը դոթրակերենի և վալիերենի մասին է:

Սերիալի գործողությունը, որը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգի» ֆանտաստիկ շարքի վեպերի մոտիվներով, կատարվում է երևակայական աշխարհում, որն ինչ-որ աղերսներ ունի պատմկան Միջնադարի հետ:

Գրքաշարում հիշատակվում են երկու լեզուները, սակայն Մարտինը դրանց հնչյունային և բովանդակային օրինակներ չի բերում: Սերիալի համար լեզուները մշակել է լեզվաբան Դևիդ Պետերսոնը, որը Բերքլիի համալսարանի շրջանավարտ է, գրում է BBC-ին:

Դասընթացի անվանումը հետևյալն է՝ «Գահերի խաղի» լեզվաբանությունն ու լեզուներ ստեղծելու արվեստը»:

Ըստ համալսարանական Berkeley News թերթի, ուսանողները դասընթացի ժամանակ պետք է կենտրոնանան բանասիրության և լեզուների ստեղծման դետալների , ոչ թե երևակայական Վեսթերոսի աշխարհի վրա:

Պետերսոնի ծրագիրն առաջին դասընթացը կդառնա դոթրակերենի գծով ուսանողների համար, սակայն դեռ 2014-ի հոկտեմբերից այն կարելի էր ուսումնասիրել դասագրքով և առցանց ուսման կուրսով, որը թողարկել է Living Language-ը HBO-ի հետ համատեղ:

Հայտնի է, որ դոթրակերենը 5 հոլով ունի, կանոնակարգված շարահյուսություն և քերականական տարանջատում շնչավոր և չշնչավոր բառերի համար:

HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---