ՍԴ-ն անփոփոխ է թողել ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը

ՍԴ-ն անփոփոխ է թողել ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանն անփոփոխ է թողել ԿԸՀ-ի՝ ապրիլի 9-ի որոշումը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Սահմանադրական դատարանը, այդպիսով, մերժել է ընդդիմադիր Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, հայտնում է Aysor.am-ը:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ընթերցելով որոշումը, նշել է, որ դաշինքի դիմումը պատշաճ փաստարկված չի եղել, իսկ նոր Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տվել պայքարել ընտրակեղծարարությունների դեմ և հնարավորինս թափանցիկ ու արդար ընտրություններ կազմակերպել:

ՍԴ նախագահն ընդգծել է, որ դիմողի կողմից բերված փաստարկները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար:

«Սահմանադրական դատարանը կարծում է, որ նման իրավիճակներում ՍԴ-ում իրավական վեճի նախաձեռնումը ոչ թե ընտրական իրավունքի պաշտպանության խնդիր է հետապնդում, այլ դառնում է ինքնանպատակ ու քաղաքական շահարկումների տեղիք է տալիս», - նշել է ՍԴ նախագահը:

ՍԴ որոշման ընթերցման ժամանակ հայցվոր կողմը (Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյան, փաստաբաններ Տիգրան Եգորյան, Վահե Գրիգորյան) դահլիճում ներկա չի եղել:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի դատավարության ընթացքը վկայում է դիմումում ներկայացված դատողությունների սնանկության մասին, ՍԴ-ում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---