Ազնավուրի թանգարանի տարածքը նվիրաբերվել է հիմնադրամին29 ապրիլի 2017 - 10:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության որոշմամբ Երևանում գտնվող Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի համար նախատեսված տարածքը և հարակից հողամասը նվիրաբերվել են «Ազնավուրը» հիմնադրամին՝ բացառապես որպես Շառլ Ազնավուրի թանգարան և մշակութային կենտրոն ծառայեցնելու պայմանով: ՊԳԿ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 28-ին Պետական գույքի կառավարման վարչությունում Ազնավուր ընտանիքի անդամների մասնակցությամբ հանդիսավորությամբ կնքվել է նվիրատվության պայմանագիրը, որն «Ազնավուրը» հիմնադրամի անունից ստորագրել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինա Սարկիսյանը, որը Շառլ Ազնավուրի որդի՝ Նիկոլա Ազնավուրի կինն է: Ստեղծվելիք թանգարանում կպահպանվեն և կցուցադրվեն արվեստի և մշակութային արժեքներ՝ չսահմանափակվելով միայն Շառլ Ազնավուրի կյանքն արտացոլող տեսալսողական նյութերի ցուցադրություններով: «Ազնավուրը» հիմնադրամի երևանյան մշակութային կենտրոնում կկազմակերպվեն մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, վարպետության դասեր, ֆիլմերի ցուցադրություններ, ֆրանսերեն լեզվի դասընթացներ, սոցիալական այլ ծրագրեր կիրականացվեն: Կենտրոնում նաև ձայնագրման ստուդիաներ և գրասենյակներ կգործեն: ՀՀ կառավարությունը մարտի 23-ի նիստում որոշման նախագիծ է ընդունվել, որով Անտառային փողոցի 11/4 հասցեում գտնվող, 669 միլիոն դրամ սկզբնական արժեքով Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը և դրա զբաղեցրած, օգտագործման, սպասարկման համար անհրաժեշտ 0.1 հեկտար հողամասը կնվիրաբերվի «Ազնավուրը» հիմնադրամին՝ բացառապես որպես Ազնավուրի թանգարան և մշակութային կենտրոն օգտագործելու պայմանով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |