Մերկել. Թուրքիայում մահապատժի վերականգնումը կնշանակի, որ ԵՄ-ին անդամակցելու երկխոսությունն ավարտված է

Մերկել. Թուրքիայում մահապատժի վերականգնումը կնշանակի, որ ԵՄ-ին անդամակցելու երկխոսությունն ավարտված է

PanARMENIAN.Net - ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելնարտահայտվել է Եվրամիության և Թուրքիայի հետագա հարաբերություններում խելամտության օգտին: Մերկելը հայտարարել է գերմանական պարբերականներին, որ Եվրոպան և Թուրքիան չպետք է ամբողջությամբ երես թեքեն իրարից:

Գերմանիայի կանցլերը նշել է, որ հիմա հարց չի դրված ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում նոր գլուխ բացելու մասին: Միևնույն ժամանակ, ըստ Մերկելի, Անկարայի կողմից մահապատժի հնարավոր վերականգնումը կնշանակի, որ երկխոսությունն ավարտված է, գրում է Deutsche Welle-ն:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է վերականգնել երկրում մահապատիժը: Մահապատժի վերականգնումը նա անվանել է իր «առաջնային խնդիրը»:

Մահապատիժը վերականգնելու համար հարկավոր է ստանալ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների առնվազն երկու երրորդի համաձայնությունը: Եթե գաղափարը բավարար ձայներ չստանա, հանրաքվե կանցկացվի, ասել է Էրդողանը: Հանրաքվեն հնարավոր կլինի անցկացնել, եթե դրան կողմ քվեարկի խորհրդարանի անդամների 60 տոկոսը:

Մահապատիժը վերականգնելու մտադրության մասին Էրդողանը սկսեց խոսել 2016-ի հուլիսի պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո:

Մինչդեռ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նախկին գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանն ասել է, որ Թուրքիայում մահապատիժ մտցնելն ու Արևմուտքից հեռանալը ձեռնտու է երկրի ղեկավարությանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---