Յուրա Մովսիսյանը «Խոստումի» փակ դիտում է կազմակերպել իր թիմակիցների համար29 ապրիլի 2017 - 16:01 AMT PanARMENIAN.Net - MLS «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի կազմում հանդես եկող Յուրա Մովսիսյանն իր թիմակից ֆուտբոլիստների համար Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել: «Մենք պայքարող ազգ ենք: Մենք ցեղասպանություն վերապրած ազգ ենք»,-ասել է Մովսիսյանը: «Խոստումը» մեծ ֆիլմ է ցեղասպանության իրողության մասին, որը տեղի է ունեցել 102 տարի առաջ: Բոլորն ինչ-որ բան լսել կամ կարդացել են այդ մասին, բայց այս ֆիլմը բոլորին հնարավորություն է տալիս տեսնել այդ ամենը մեծ էկրանին: Դա շատ կարևոր է հայերիս համար, քանի որ մենք մշտապես պայքարում ենք Ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Յուրաքնաչյուր հայի պարտքն է անել այնպես, որ բոլորն իմանան այդ մասին»,-ասել է ֆուտբոլիստը: «Մանկության տարիներին քեզ պատմում են ցեղասպանության մասին և դու կարծես վերապրում ես այն: Մեր պարտքն է պատմել մարդկանց մեր պատմությունը: Հայաստանը ուղղակի մի փոքր երկիր չէ Արևելյան Եվրոպայում, դա ցեղասպանությունը վերապրած երկիր է: Դու հաղթում ես, ողջ մնալով և պատմելով այդ մասին մյուսներին»,-ասել է Մովսիսյանը: «Մենք դեռ պայքարում ենք ճանաչման համար: Ես միշտ պայքարել եմ այն ամենի համար, ինչին հասել եմ կյանքում: Ես կարողացա պրոֆեսիոնալ դառնալ 300 մլն բնակչությամբ երկրում: Դա հենց այն մարտական ոտգին է, որը բնորոշ է մեր ժողովրդին: Մեզ ոչինչ հեշտ չի տրվել, մենք ամեն ինչի համար ստիպված ենք եղել պայքարել»,-ասել է Մովսիսյանը: Թերի Ջորջի ֆիլմի սյուժեն հիմնված է երիտասարդ բժիշկ Միքայել Պողոսյանի (Օսկար Այզեք), նկարչուհի Աննա Կեսարյանի (Շարլոտտա լե Բոն) և ամերիկացի լրագրող Քրիս Մայերսի (Քրիստիան Բեյլ) սիրո պատմության վրա: Սիրային պատմությունը զարգանում է հայ բնակչության բռնագաղթի և Հայոց ցեղասպանության ֆոնին: Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» պատմական դրաման ապրիլի 27-ից ցուցադրվում է Հայաստանի կինոթատրոններում: Դեռ մեծ էկրան բարձրանալուց առաջ ֆիլմն արդեն դարձավ քաղաքական շահարկումների և սկանդալների առարկա, բազում վեճեր հարուցեց ու գրավեց ԶԼՄ-ների ուշադրությունը, իսկ աշխարհի ամենաազդեցիկ հանդեսներն ու թերթերը իրենց տպավորությունները ներկայացրեցին ֆիլմի մասին: PanARMENIAN.Net ը հավաքել է ամենահեղինակավոր պարբերականների արձագանքները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |