«Եվրատեսիլում» հայաստանյան ժյուրիի կազմը հայտնի է 1 մայիսի 2017 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Հայտնի են դարձել Հայաստանի պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները, որոնք գնահատելու են «Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցների ելույթները: Ժյուրիի կազմում են կոմպոզիտոր Արա Գևորգյանը, երգչուհի Էմմա Ասատրյանը, դիրիժողր Էդուարդ Թոփչյանը, ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը և երգչուհի Զարուհի Բաբայանը: 2009-ից ըստ «Եվրատեսիլի» կանոնների արդյունքը որոշում են ոչ միայն հեռուստադիտողները, այլ նաև պրոֆեսիոնալ ժյուրին՝ 5-ական պրոֆեսիոնալ երաժիշտ յուրաքանչյուր մասնակից երկրից: «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկ Հարությունյանը: Մրցույթը կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Հայաստանի պատվիրակ Արծվիկ Հարությունյանը մայիսի 9-ին կկատարի Fly with me երգը «Եվրատեսիլ-2017»-ի 1-ին կիսաեզրափակչում: Մրցույթը կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» գաղափարախոսության վրա: Կարգախոսը կոչ է եվրոպական, ինչպես նաև այլ երկրներին՝ միավորվելու և տոնելու սեփական ընդհանրություններն ու յուրօրինակ տարբերությունները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են «Ինձ ասում են կոնկերտ ասեմ փողոց փակեք, ոչ թե ակցիաներ արեք, ասում եմ փողոց փակեք»,–ասել է սրբազանը |