Սոմալիում սովից տառապող երեխաների թիվը կհասնի 1,4 մլն

Սոմալիում սովից տառապող երեխաների թիվը կհասնի 1,4 մլն

PanARMENIAN.Net - Սոմալիում սովից տառապող երեխաների թիվը մինչև տարեվերջ կավելանա 50 տոկոսով և կհասնի 1,4 միլիոնի: Այդ են վկայում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալները:

Ըստ կազմակերպության հաշվարկների, մոտ 275.000 երեխա կտառապի սննդի սուր ծանր պակասից, որը վտանգ կներկայացնի նրանց կյանքի համար:

Նշվում է, որ թերսնուցումից ու սովից տառապող երեխաները 9 անգամ ավելի են ենթակա տարբեր հիվանդությունների ազդեցության: «Երաշտի, հիվանդությունների և բնակչության տեղահանումների համադրությունը մահացու է երեխաների համար, հարկավոր է շատ ավելին անել և որքան հնարավոր է արագ, փրկելու համար նրանց կյանքը»,-մեջբերում է կազմակերպությունը Սոմալիում իր ներկայացուցիչ Սթիվեն Լոուվերերի խոսքերը:

Ըստ ՅՈւՆԻՍԵՖ-ի, երաշտի հետևանքով նաև 40.000 երեխա առավել անապահով ընտանիքներից դադարել է հաճախել պարապմունքների, քանի որ նրանք ստիպված են զբաղվել ջուր և սնունդ հայթայթելով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---