Երևանում կբացվի «Անցած դարաշրջանի դիմանկարը» լուսանկարչական ցուցահանդեսը

Երևանում կբացվի «Անցած դարաշրջանի դիմանկարը» լուսանկարչական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում կանցնի Վալերի Պլոտնիկովի «Անցած դարաշրջանի դիմանկարը» լուսանկարչական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կանցնի Երևանի պատմության թանգարանում մայիսի 5-10-ը:

Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 5-ին 14:00-ին: Նախատեսվում է նաև ստեղծագործական հանդիպում Վալերի Պլոտնիկովի հետ: Հետաքրքրական է, որ նրան անվանում են «անցնող դարաշրջանի» վկա:

Պլոտնիկովը լուսանկարել է ռուսական ստեղծագործական վերնախավի գրեթե բոլոր հայտնի ներկայացուցիչներին՝ Միխայիլ Բառիշնիկովից մինչև Միխայիլ Բոյարսկի:

Նրա լուսանկարներում պատկերված են Սերգեյ Փարաջանովը, Վլադիմիր Վիսոցկին, Լիլյա Բրիկը, Դմիտրի Լիխաչովը, Իոսիֆ Բրոդսկին, Անդրեյ Միրոնովը, Ինոկենտի Սմոկտունովսկին, Լեոնիդ Յարմոլնիկը, Նիկոլայ Կարաչենցևը, Միխայիլ Բոյարսկին, Բորիս Գրեբենշչիկովը և այլ հայտնի դերասաններ, երաժիշտներ, գրողներ:

«Մի պատմություն կա կապված նրա հետ, թե ինչու ես լուսանկարիչ դարձա: Այն ժամանակ մենք կրթված տղաներ էինք: Ախմատովա և Զոշչենկո էինք կարդում: Ես գիտեի, թե ինչ տեսք ուներ Ախմատովան: Ալտմանի, Մոդիլյանիի, Վոդկինի դիմանկարներով: Իսկ եթե մենք փողոցում հանդիպեինք Միխայիլ Զոշչենկոյին, որն այն ժամանակ դեռ ողջ էր, ուղղակի չէինք ճանաչի: Ինձ դա շատ էր վշտացնում: Եվ ես որոշեցի, որ ճանաչելի պետք է դարձնեմ իմ սերունդը»,-ասել է լուսանկարիչը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---