Անդրես Հերկել. Ղարաբաղի հակամարտությունն ավելի բարդ է, քան հարավօսականն ու աբխազականը 6 նոյեմբերի 2007 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգային կոմիտեի Ադրբեջանի հարցով համազեկուցող Անդրես Հերկելը նշել է, որ ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով եւ ընդհանրապես բոլոր «սառեցված հակամարտությունների» հարցով լսումների անցկացումը: Մասնակցելով Բեռլինի լսումներին` նա հայտնել է, որ սառեցված են ոչ թե հակամարտությունները, այլ դրանց կարգավորման ուղիները, հայտարարել է ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողը. «Այդ հակամարտություններում անհրաժեշտ է առաջին հերթին ուշադրություն հատկացնել մարդասիրական խնդիրներին: Պատերազմի զորհեր են հանդիսանում գաղթականները: Ղարաբաղից ադրբեջանցի գաղթականների իրավունքները հաշվի չեն առնվում, նրանք չեն կարող մասնակցել քաղաքական գործընթացներին»: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավելի բարդ է, քան հարավօսականն ու աբխազականը. «Կարելի է ասել, որ մինչեւ հիմա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կառուցողական երկխոսություն չկա», հաղորդում է ԱՊԱ-ն:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |