Հայ բեռնափոխադրողները կկարողանան գումար վաստակել ԵՏՄ երկրներում 4 մայիսի 2017 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստում որոշում է կայացվել, որը թույլ կտա զգալիորեն կրճատել միջազգային բեռնափոխադրման ծախսը և թույլ կտա հայ բեռնափոխադրողներին լրացուցիչ գումար վաստակել: Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Կաբոտաժային փոխադրումների ազատականացման փուլային ծրագրի» պահաջներն ապահովելու նպատակով: Որոշմամբ կանոնակարգվելու են ԵՏՄ անդամ պետություններում հաշվառված միջպետական բեռնափոխադրողների կողմից ՀՀ տարածքում կաբոտաժային փոխադրումները: Հայ բեռնափոխադրողներին կթույլատրվի միջպետական բեռնափոխադրումն ավարտելուց հետո իրականացնել կաբոտաժային բեռնափոխադրում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: ՀՀ-ում հաշվառված բեռնափոխադրողները միջպետական բեռնափոխադրում կատարելուց հետո ԵՏՄ անդամ պետության տարածքում կարող են իրականացնել մեկ կաբոտաժային բեռնափոխադրում։ Դա հնարավորություն կտա զգալիորեն կրճատել միջազգային բեռնափոխադրման ծախսը և կհանդիսանա լրացուցիչ եկամուտի աղբյուր հայ բեռնափոխադրողի համար: Ինչպես ասվել է կառավարության նիստում, արդյունքում հայ բեռնափոխադրողները տվյալ բնագավառում կկատարեն ներդրումներ, ինչը կնպաստի տրանսպորտային պարկի թարմացմանը, միջպետական բեռնափոխադրումների զարգացմանը: Ներկայումս Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև տրանսպորտի բնագավառում կնքված միջազգային համաձայնագրերի պահանջներին համապատասխան ՀՀ-ում և այլ պետություններում ավտոմոբիլային տրանսպորտով կաբոտաժային բեռնափոխադրումներն արգելվում են: Սակայն 2015թ. հունվարի 1-ից ՀՀ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո տրանսպորտի բնագավառի քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը համարվում է անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների ազատականացումը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում |