Ֆրանսիայում արգելել են չափազանց նիհար մոդելների ցուցադրել 6 մայիսի 2017 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում ուժի մեջ է մտել օրենքը, որով արգելվում է չափազանց նիհար մոդելների մասնակցությունը նորաձևության ցուցադրություններին և գովազդային նկարահանումներին: Դա թելադրված է ինչպես մոդելների, այնպես էլ մյուս քաղաքացիների առողջության մասին հոգածությամբ, առաջին հերթին երիտասարդ կանանց: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենը: Ըստ նրա, գեղեցկության անբնական և անիրական չափանիշները շատերի մոտ անլիարժեքության բարդույթ են առաջացնում, ինչն, իր հերթին, քրոնիկ թերսնուցման է հանգեցնում, գրում է BBC-ին: Ըստ նոր կանոնների, որոնց խորհրդարանը հավանություն էր տվել 2 տարի առաջ, աշխատանքի ընդունվելիս մոդելը պետք է առողջության մասին տեղեկանք ներկայացնի բժշկից, այդ թվում առ այն, որ մարմնի զանգվածի ինդեքսը (քաշի ու հասակի հարաբերակցությունը) նորմայի սահմաններում է: Օրենքը խախտելու համար մինչև 75.000 եվրո տուգանք է սահմանվել կամ մինչև 6 ամսվա ազատազրկում: Հոկտեմբերի 1-ից կփոխվեն նաև լուսանկարների հետ աշխատանքի կանոնները: Ֆոտոխմբագրի օգնությամբ շտկված ֆոտոմոդելնեի լուսանկարները պետք է մակնշված լինեն՝ «լուսանկարը խմբագրված է»: Նմանատիպ նորմեր են վերջին շրջանում ընդունվել Իտալիայում, Իսպանիայում և Իսրայելում: Ըստ բժիշկների, ավելի քան 30.000 ֆրանսիացի տառապում է անոռեքսիայից (հյուծում), որոնց 90 տոկոսը երիտասարդ կանայք են: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |