Արծվիկը «Եվրատեսիլի» եզրափակչում է (վիդեո)

Արծվիկը «Եվրատեսիլի» եզրափակչում է

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը մայիսի 9-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացած 1-ին կիսաեզրափակչի արդյունքում անցել է մրցույթի եզրափակիչ փուլ: Նա ներկայացել է Fly wiht Me երգով:

Եզրափակիչ փուլ են անցել նաև Մոլդովան, Ադրբեջանը, Հունաստանը, Շվեդիան, Պորտուգալիան, Լեհաստանը, Ավստրալիան, Բելգիան և Կիպրոսը:

«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնում է Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի անցկացվում է մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Արծվիկը ելույթ է ունեցել 16-րդ համարի ներքո:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---