Մինչև 16 տարեկաններին անձնագրի տրամադրման կարգը փոխվել է

Մինչև 16 տարեկաններին անձնագրի տրամադրման կարգը փոխվել է

PanARMENIAN.Net - Մինչև 16 տարեկան երեխային անձնագրի տրամադրման ընթացակարգում փոփոխություններ են կատարվել: Այդ մասին հայտարարել է ՀՀ Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Անձնագիրը մինչև 16 տարեկան երեխային տրամադրվում է ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի (խնամակալ, հոգաբարձու) դիմումի հիման վրա:

Հին նմուշի անձնագիր ստանալու կարգում կատարվել է փոփոխություն. եթե մինչև 16 տարեկան երեխայի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը անձնագրային ծառայություն, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով։ Տվյալ դեպքում, դիմումում առկա ստորագրությունը նոտարական կարգով վավերացնելուց հետո, այն անձնագրային ծառայություն ներկայացնելու է նրա կողմից լիազորված անձը՝ իր հետ ունենալով նաև լիազորությունը հավաստող փաստաթուղթ (լիազորագիր), ասվում է Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ըստ Բիչախչյանի, վարչարարությունը պարզեցնելու համար կարող է ներկայացվել մեկ փաստաթուղթ, օրինակ, լիազորագիր՝ հաստատված նոտարական կարգով, որը կբովանդակի ծնողի կողմից երեխայի անձնագիր ստանալու կամարտահայտությունը և ում է լիազորում նշված գործությունը կատարելու դիմումը ներկայացնելու համար:

Կենսաչափական անձնագիր ստանալու գործընթացում նման ընթացակարգ նախատեսված էր 2012թ. հունիսի 1-ից, օրենքի ուժի մեջ մտնելու պահից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---