Իբրահիմովիչը մոտ 4 մլն եվրո բոնուս է ստացել ՄՅՈւ կազմում գոլերի համար

Իբրահիմովիչը մոտ 4 մլն եվրո բոնուս է ստացել ՄՅՈւ կազմում գոլերի համար

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բոնուսներ է ստացել խփած գնդակների համար, որոնց գումարը հասել է 143. 000 ֆունտ ստեռլինգի: Վճարումները կատարվել են կախված խաղի կարևորությունից և մրցաշարից, գրում է «Սպորտ Էքսպրեսը» Daily Mail-ի վրա հղումով:

Միջին գումարը առաջին 5 գոլի համար կազմել է 47.000 ֆունտ ստեռլինգ, երկրորդ 5 գոլի համար՝ 79.000, երրորդ՝ 111.000, չորրորդ՝ 143.000: Խաղաշրջանում 20 գոլից հետո նրան վճարել են 119-հազարական ֆունտ ստեռլինգ:

Իրացված գնդակների համար բոնուսների ընդհանուր գումարը կազմել է 2.86 մլն ֆունտ ստեռլինգ, կամ 3.92 մլն եվրո: Մեկ տարում ֆուտբոլիստը վաստակել է 19 մլն ֆունտ:

Իբրահիմովիչը միացել է «Մանչեսթեր Յունայթեդի» թիմին 2016-ի ամռանը: Ընթանցիկ խաղաշրջանում նա մասնակցել է 46 հանդիպման բոլոր մրցաշարերում, դարձել է 28 գոլի հեղինակ և 8 գոլային փոխանցում արել:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---