Թրամփի ու Էրդողանի հանդիպման օրը հայտնի է![]() 11 մայիսի 2017 - 10:32 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաստատել է մայիսի 16-ին նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման լուրը: Նրանք քննարկելու են երկկողմ հարաբերություններն ու ահաբեկչության դեմ պայքարը Սիրիայում և Իրաքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Նախագահ Թրամփը Սպիտակ տանը մայիսի 16-ին կընդունի նախագահ Էրդողանին: Առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիներն ու ահաբեկչության դեմ պայքարում իրենց գործակցությունը»,- ասվում է հաղորդագրության տեքստում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) զենք տրամադրելու մասին որոշումը, որը խիստ հակազդեցության է արժանացել Թուրքիայում: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |