Մխիթարյան. Խաղադաշտում ես հրեշի եմ նմանվում

Մխիթարյան. Խաղադաշտում ես հրեշի եմ նմանվում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ մարզադաշտում նմանվում է գազանի կամ հրեշի:

Նա պատմել է, որ իր ընդունակությունները ժառանգել է հորից՝ Համլետ Մխիթարյանից, որը ժամանակին հանդես է եկել Երևանի «Արարատի» և ֆրանսիական «Վալանսի» կազմում: Սակայն Մխիթարյանը հավելել է, որ ընդհանրություններ չի տեսնում իր և հոր միջև: «Ես շատ ընդունակություններ եմ ժառանգել հորիցս, սակայն, կարծում եմ, որ նա ավելի արագաշարժ էր: Նա հզոր հարված ուներ և բնազդաբար զգում էր ինչպես կարելի է գոլ խփել: Կարծում եմ, որ մի փոքր տարբերվում եմ նրանից»,-ասել է նա:

«Կարևոր չէ, թե ի ծնե ինչ հմտություններ ու կարողություններ ունես: Գլխավորն այն է, թե ինչպես ես դրանք օգտագործելու, և այն, որ ճիշտ օգտագործելու համար հարկավոր է քրտնաջան աշխատել: Եթե տաղանդ ունես, բայց քիչ ես աշխատում, ապա ոչնչի չես հասնի»,-ասել է Մխիթարյանը, գրում է ՄՅՈւ պաշտոնական կայքը:

«Մանչեսթեր Յունայթեդում» ես բարելավել եմ իմ տեմպը, արագությունն ու ուժը, քանի որ այդ ակումբի թիմում հարկ եղավ ադապտացվել ԱՊԼ ֆուտբոլին: Խաղադաշտում ես աշխատում եմ նմանվել գազանի կամ հրեշի: Ես ամբողջ ուժով պայքարում եմ յուրաքանչյուր գնդակի համար: Դաշտից դուրս ես շատ հանգիստ եմ»,-ասել է հայ ֆուտբոլիստը:

Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 36 խաղ է անցկացրել ՄՅՈւ կազմում բոլոր մրցաշարերում և 10-ը գոլի հեղինակ դարձել:

«Խաղաշրջանի գոլ» մրցանակին հավակնող «Մանչեսթեր Յունայթեդի» 10 գոլերից 4-ը Մխիթարյանն է իրացրել: Քվեարկությունն արդեն բաց է, խաղաշրջանի գոլին են հավակնում Մխիթարյանի խփած գոլերը «Զարյա», «Սանդերլենդ», «Ուիգան» և «Լեսթեր» ակումբների դեմ խաղերում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---