«Դեդփուլը» մեծահասակների համար մուլտսերիալի կվերածվի![]() 11 մայիսի 2017 - 15:18 AMT PanARMENIAN.Net - «Դեդփուլ» կատակերգական մարտաֆիլմի սփին-օֆը կնկարահանվի մեծահասակների համար մուլտսերիալի տեսքով: FXX հեռուստաալիքը մտադիր է նոր մուլտսերիալի 10 էպիզոդ նկարահանել: Պրեմիերան նախանշված է 2018-ին, գրում է Lenta.ru-ն Mashable-ի վրա հղումով: Նախագծի սցենարիստն ու պրոդյուսերը կլինի Ռոբերտ Գլովերը, որը հայտնի է դրամատիկ «Ատլանտա» կատակերգությամբ, որտեղ նաև գլխավոր դերն է կատարել: «Գլովերը շատ տաղանդավոր և բազմակողմանի դերասան է, որը կկարողանա կյանքի կոչել Դեդփուլի մասին մուլտսերիալը»,-հայտարարել է FXX ներկայացուցիչ Նիկ Գրադը: Ջեֆ Լոեբը, որը Marvel Television ընկերության փոխնախագահն է և որին պատկանում են «Դեդփուլի» իրավունքները, խոստացել է, որ նախագիծը նոր շրջադարձ կլինի մեծահասակների համար մուլտիպլիկացիայում: 2016-ի փետրվարին էկրան բարձրացած «Դեդփուլը» դարձավ միայն մեծահասակների համար ֆիլմերի պատմության մեջ ամենամեծ գումարը վաստակած ֆիլմը՝ հավաքելով մոտ 800 մլն դոլար 58 մլն բյուջեով: Մարտաֆիլմը հիմնված է Marvel կոմիքսների վրա: 2018-ին էկրան կբարձրանա կինոֆիլմի շարունակությունը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |