Սիրիացի քրդերը ՌԴ դրոշներ են տեղադրել Թուրքիայի հետ սահմանին

Սիրիացի քրդերը ՌԴ դրոշներ են տեղադրել Թուրքիայի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը Սիրիայի և ՌԴ դրոշներ են բարձրացրել Հալեպի գավառի Աֆրին շրջանում՝ Թուրքիայի հետ սահմանի անմիջական հարևանությամբ:

Ըստ սահմանամերձ թուրքական Ակչաբաղլար և Դեմիրիշիկ գյուղերի բնակիչների տեղեկությունների, ՌԴ դրոշները տեղակայվել են սահմանի ամբողջ պարագծով՝ շրջանի տարբեր վայրերում: Տեղական աղբյուրները հայտնում են, որ քրդերը բարձրացնելով ՌԴ դրոշները, նպատակ ունեն ապահովելու իրենց կողմից վերահսկվող շրջանների անվտանգությունը: Նրանք ուզում են կանխել հնարավոր հարվածները Սիրիայի զինյալ ընդդիմության և զինված ուժերի կողմից, գրում է ՌԻԱ Նովոստին:

Քրդերը վերահսկում են Սիրիայի հյուսիս-արևելքում և հյուսիս-արևմուտքում գտնվող տարածքները, որտեղ պայքարում են ահաբեկչական խմբավորումների դեմ: Վերջին շաբաթներին ջոկատները հարձակում են սկսել Ռաքքայի ուղղությամբ: Քրդերին սատարում են ամերիկյան ռազմական խորհրդականներ, ԱՄՆ-ն նաև զենք ու զրահատախենիկա է տրամադրում քրդերին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսական կողմն ու քրդական ջոկատները համատեղ պայքարի մասին համաձայնագիր են ստորագրել:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---