Եմենում խոլերայի համաճարակ է. Մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել![]() 15 մայիսի 2017 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Եմենի մայրաքաղաք Սանայում մայիսի 14-ին արտակարգ իրրավիճակ է հայտարարվել խոլերայի համաճարակի պատճառով: Արդեն տասնյակ մարդիկ են մահացել: Ավելի վաղ ԿԽՄԿ-ն ապրիլի վերջից հիվանդության պատճառով 115 մարդ է մահացել: Կազմակերպության ներկայացուցիչ Դոմինիկ Սթիլհարթը հայտաևրարել է, որ երկրի իշխանությունները ավելի քան 8.500 հիվանդության դեպք են արձանագրել: Եմենի առողջապահության նախարարությունը կոչ է արել հումանիտար կազմաիերպություններին օգնություն ցուցաբերել խոլերայի համաճարակի դեմ պայքարում՝ խուսափելու համար «աննախադեպ աղետից»մ հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Եմենի իշխանությունները հայտարարել են, երկրի առողջապահական համակարգը տուժել է երկրումարունակվող հակամարտությունից և չի կարող լուծել խնդիրը: Եմենի իշխանություններն առաջին անգամ հիվանդության բռնկման մաիսն հայտարարել էին 2016-ի հոկտեմբերին: ԸՍՏ ԱՀԿ, այն շրջաններում, որտեղ բարձր է վարակման ռիսկը, մոտ 7,6 մլն մարդ է ապրում: Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ Եմենում շարունակվող զինված հակամարտությունը կարող է ժամանակակից աշխարհում իր ծավալով ամենամեծ սովի պատճառը դառնալ: 2014-ի օգոստոսից Եմենում չի դադարում դիմակայությունը երկրի իշխանությունների և Սաուդյան Արաբիայի աջակցությունից օգտվող շիա ապստամբների` հուսիթների միջև: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |