«Իքս մարդիկ» ֆիլմի մոտիվներով «Շնորհալիները» սերիալի առաջին թրեյլերն է հրապարակվել (վիդեո)

«Իքս մարդիկ» ֆիլմի մոտիվներով «Շնորհալիները» սերիալի առաջին թրեյլերն է հրապարակվել

PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է «Շնորհալիները» (The Gifted) սերիալի փրոմոհոլովակը, որը նկարահանվել է «Իքս մարդիկ» ֆրանշիզայի մոտիվներով: Տեսահոլովակը հրապարակվել է YouTube-ի Fox ալիքը:

Նոր նախագիծը կպատմի մի զույգի պատմություն, որն իր երեխաների մոտ գերունակություններ է հայտնաբերում: Ընտանիքը ստիպված է թաքնվել մուտանտներին որոնող կառավարությունից:

Ռեժիսորն է Բրայան Սիգալը, որը նախկինում նկարահանել է գերհերոսների մասին «Իքս մարդիկ», «Իքս մարդիկ 2», «Իքս մարդիկ. Ապոկալիպսիս» և «Իքս մարդիկ. Անցած ապագայի օրերը» ֆիլմերը: Սերիալում գլխավոր դերերը կատարել են Ջեմի Չոն, Էմի Էքերը, Սթիվեն Մոյերը և Բլեր Ռեդֆորդը, գրում է Lenta.ru-ն:

«Շնորհալիների» պրեմիերան նախանշված է 2017-ի աշնանը:

«Իքս մարդիկ» կոմիքսների շարք է, որը ստեղծել է Սթենլի Լին և Ջեկ Քերբին: Առաջին թողարկումը հայտնվել է 1963-ին: 20th Century Fox ընկերությունը 9 ֆանտաստիկ ֆիլմ է նկարահանել կոմիքսների մոտիվներով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---