ԻՊ գրոհայինները Սիրիայում անտիկ դարաշրջանի արձաններ են ոչնչացրել

ԻՊ գրոհայինները Սիրիայում անտիկ դարաշրջանի արձաններ են  ոչնչացրել

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներն անտիկ դարաշրջանի մի քանի արձան ու խորաքանդակ են ոչնչացրել Սիրիայի արևելքում գտնվող Դուրա-Եվրոպոս տեղանքում: Վանդալների նկարահանած կադրերը տեղադրվել են գրոհայիններին աջակցող կայքերում: Տեսանյութում անտիկ դարաշրջանի արձաններն ու խորաքանդակները մեծ մահակով փշրում են մանր բեկորների:

Ըստ SANA գործակալության, գրոհայիններն ավելի վաղ թալանել էին Դուրա-Եվրոպոսը՝ ոչնչացնելով մշակութային արժեքները: ԻՊ-ն և մյուս ահաբեկչական կազմակերպությունները վաճառքի են հանում հնագիտական նմուշները, մաքսանենգ ճանապարհով արտահանելով Սիրիայից, իսկ այն գտածոները, որոնք չեն կարողանում վաճառել, ոչնչացնում են:

Գործակալությունը տեղի ունեցածն անվանել է «նոր հանցագործություն սիրիական քաղաքակրթության և համաշխարհային ժառանգության դեմ»:

Դուրա-Եվրոպոսն անտիկ քաղաք է Սիրիայում՝ ժամանակակից Կալաթ էս Սալիհիայի հարևանությամբ: Այն գոյատևել է մ.թ.ա 300 թ. մինչև մ.թ.ա 256 թ.: Հայտնի է հնագիտական գտածոներով և լավ պահպանված հին որմնանկարներով:

2017-ի հունվարին ԻՊ գրոհայինները քանդեցին Հռոմեական թատրոնի և Տետրապիլոնի մի մասը սիրիական Պալմիրայում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---