ԻՊ-ն վերահսկում է Մոսուլի միայն 10%-ը![]() 15 մայիսի 2017 - 15:28 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ է մնում Մոսուլի ոչ ավելի քան 10 տոկոսը: Այդ մասին հայտնել է քրդական Rudaw հեռուստաալիքը: ԻՊ դեմ իրաքյան զինվորականների գործողությունը ընթանում է 2016-ի հոկտեմբերից ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերի աջակցությամբ: Ըստ հեռուստաալիքի, կատաղի մարտեր են գնում Զանջիլիի, Հարամաթի, Ռաֆաիի ր Արիբիի շրջանում: ԻՊ-ն գրավել էր Մոսուլը 2014-ի ամռանը, այն համարվում է ԻՊ հիմնական հենակետը Իրաքում: Իրաքյան ԶԼՄ-ները վերջին շրջանում հրապարակում են քարտեզը, որտեղ սև գույնով նշված են այն շրջանները, որոնք մնում են «Իսլամական պետության» տիրապետության տակ: ՀԻմնականում դրանք Տիգրիսին հարող մի քանի շրջաններն են: Գրեթե բոլոր կողմերից այդ շրջանները շրջապատված են իրաքյան բանակի հսկողության տակ գտնվող տարածքներով: Ավելի վաղ Իրաքի բանակի գլխավոր շտաբի պետ Օսման ալ Հանիմին հայտարարել էր, որ զինվորականները մտադիր են ամբողջությամբ ազատագրել Մոսուլը մինչև մայիսի 27-ը, երբ սկսվում է մահմեդականների սրբազան Ռամադան ամիսը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |