Լոռիում փրկված արջի քոթոթների համար անուններ են ընտրում

Լոռիում փրկված արջի քոթոթների համար անուններ են ընտրում

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Լոռիում փրկված արջի քոթոթները դեռ անուններ չունեն: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ցանկանում է արջուկների համար անուններ ընտրել հանրության օգնությամբ: Այդ մասին ասվում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:

«Մենք մի քանի տարբերակ ենք առաջարկում, բայց ազատ եղեք ձերն առաջարկելու համար։ Քոթոթներն աղջիկ-տղա են․ անուններ ընտրելիս սա էլ հաշվի առեք»,-ասվում է գրառման մեջ։

Ընտրվել է մի քանի տարբերակ. Զանգակ-Բամբակ, Հենզել-Գրետել, Ջոն-Սանսա, Միգել-Ուրսուլա, Միքո-Մանուշ, Մուշո-Նուշիկ: Քվեարկությանը կարելի է մասնակցել հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:

3-4 ամսական արջի ձագուկներին տեսուչները հայտնաբերվել էին գետի ափին:

Քոթոթները կանցնեն բուժզննում Երևանի կենդանաբանական այգու նորագույն սարքավորումներով զինված կենդանաբուժական կլինիկայում, որոշ ժամանակ կանցկացնեն Երևանի կենդանաբանական այգում, այնուհետ կտեղափոխվեն Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի կարանտինային կայան (Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան): Հիմնադրամը հայտարարել է, որ կանի հնարավոր ամենը, որպեսզի քոթոթները վերադարձվեն վայրի բնություն:

Ընթերցեք նաև. Լոռու մարզում բնապահպան տեսուչներն արջի 2 քոթոթ են գտել

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---