Լուժկովին Վրաստանի «սև ցուցակում» կընդգրկեն. ՌԴ ԱԳՆ-ն քաղաքացիներին ռիսկերի մասին է հիշեցրել![]() 16 մայիսի 2017 - 10:30 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է իր երկրի քաղաքացիներին Վրաստան այցելության ռիսկերի մասին, քանի որ Վրաստանը մտադիր է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին ընդգրկել սև ցուցակում: «Պաշտոնական Թբիլիսին շարունակում է սիստեմատիկ սադրանքները, որոնք խարխլում են ՌԴ հետ հարաբերությունների առողջացման գործընթացը: Նման վարքագիծը ռացիոնալ բացատրելը դժվար է, քանի որ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը զգալիորեն շահավետ է Վրաստանի տնտեսության և քաղաքացիների համար»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Այդ կապակցությամբ ԱԳՆ-ն զգուշացրել է ՌԴ քաղաքացիներին «Վրաստան այցելությունների հետ կապված ռիսկերի մասին»: Նշվում է, որ Լուժկովի հանդեպ Վրաստանի իշխանությունները իրական պատժամիջոցներ չեն կիրառել և հայտարարել են «դատավճիռը» արդեն Վրաստանից նրա հեռանալուց հետո: «Սակայն, վերջին տարիներին եղել են նաև այլ դեպքեր՝ ՌԴ քաղաքացիները նմանատիպ իրավիճակում բազմիցս են տուգանվել և նույնիսկ կալանավորվել են»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Վրաստանի ՆԳ նախարար Շալվա Խուցիշվիլին հայտնել է լրագրողներին, որ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը սև ցուցակում կընդգրկվի և նրա մուտքը Վրաստան կարգելվի նախկինում Աբխազիա և Հարավային Օսիա այցելությունների պատճառով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |