Ռուսական «Ձայնի» հաղթող քահանա Ֆոտիյը Կոմիտասի «Կռունկն» է կատարել![]() 16 մայիսի 2017 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Ձայնը» նախագծի 4-րդ եթերաջանի հաղթող քահանա Ֆոտիյը Կիրով քաղաքում մենահամերգի ժամանակ հայկական երգ է երգել։ Քահանան առաջին անգամ է ելույթ ունեցել Կիրովում։ «Համերգի ընթացքում բազմազան ստեղծագործություններ են հնչել՝ դասականից մինչև էթնիկ երաժշտություն. կերգեմ հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն»,- ասել է նա, «Նորությունների աղբյուր» թերթին հղումով գրում է Sputnik Արմենիան: Նրա երկացանկում ընդգրկվել է Կոմիտասի «Կռունկը»։ «Կռունկն» ուշ միջնադարի անհայտ հայ հեղինակի ստեղծած երգ է։ Բազմիցս մշակվել է ձայնի և դաշնամուրի (առաջիններից է Ն. Կլենովսկու մշակումը, կատարվել է Մոսկվայի I ազգագրական համերգում, 1893-ին, առավել տարածվածը և գեղարվեստականը Կոմիտասի մշակումն է, XIX դ. վերջ), երգչախմբի, ջութակի, թավջութակի համար։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |