Շարապովան «Ռոլան Գարոսի» հրավեր չի ստացել. WTA-ի ղեկավարը համաձայն չէ որոշման հետ

Շարապովան «Ռոլան Գարոսի» հրավեր չի ստացել. WTA-ի ղեկավարը համաձայն չէ որոշման հետ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության՝ «Ռոլան Գարոսի» կազմակերպիչները չեն տրամադրել հատուկ հրավեր (wild card) ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովային մրցաշարի որակավորման փուլին մասնակցելու համար:

«Ռոլան Գարոսը» Մեծ սաղավարտի մրցաշարերից երկրորդն է խաղաշրջանում:

Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի ղեկավար Բերնար Ջուդիչելլին հայտարարել է, որ մրցաշարին դոպինգային պամություններից հետո հրավեր չեն ստանում: Նա նաև հավելել է, որ Շարապովան հնարավոր է հրավիրվի մրցաշարին, եթե բավականաչափ բարձր ռեյթինգ ունենա, հայտնում է BBC-ին:

WTA-ի ղեկավար Սթիվ Սայմոնը Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի որոշումը սխալ է համարում:

Շարապովայի որոկավորման ժամկետը սպառվել է արդեն, հավելյալ պատժամիջոցների ոչ մի հիմնավորում չկա», - ասել էր Սայմոնը:

Շարապովան որակազրկվել էր մելդոնիումի օգտագործման համար 2016-ի մայիսին: Շարապովան խոստովանել է, որ գիտակցաբար է ընդունել մելդոնիումը, սակայն, չի իմացել, որ այն ընդգրկված է արգելվածների ցանկում: ITF-ը որակազրկել էր ռուս թենիսիստուհուն 2 տարով, սակայն հետո որակազրկման ժամկետը կրճատվեց: Ժամկետը սպառվեց 2017-ի ապրիլի 26-ին:

Որակազրկումից հետո ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան առաջին անգամ մասնակցել է Շտուտգարդում տեղի ունեցած մրցաշարին: Մարզուհին հաղթել է առաջին հանդիպումը, երկրորդը՝ պարտվել և դուրս մնացել մրցաշարից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---