NBC News. Թրամփը պատմել է Լավրովին ինքնաթիռ պայթեցնելու ԻՊ ծրագրերի մասին![]() 17 մայիսի 2017 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան NBC News ընկերությունը պարզել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսակցության մանրամասները: Ըստ աղբյուրի, խոսք է գնացել այն մասին, որ ահաբեկչական «Իսլամական պետությունը» մտադիր է ահաբեկչական գործողություն իրականացնել ինքնաթիռում: Թրամփի և Լավրովի հանդիպումը տեղի է ունեցել որոշ ժամանակ առաջ Սպիտակ տանը: Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնեցին, թե ԱՄՆ նախագահը դիվանագիտական գաղտնի տեղեկություն է հայտնել Լավրովին ԻՊ մասին: Ըստ հեռուստաալիքի աղբյուրների, ահաբեկիչները մտադիր են ինքնաթիռպայթեցնելնոութբուքում տեղադրված ռումբի միջոցով: Ըստ որոշ տվյալների, օդանավակայնների ստուգման համակարգերը կարող են «չտեսնել» նմանատիպ պայթուցիկ սարքը զննության ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ NBC News-ի, այդ տեղեկության բացահայտումը կարող է սպառնալիքի տակ դնել ԻՊ շարքերում աշխատող իսրայելցի գործակալի կյանքը, որը գաղտնի սողոսկել է ԻՊ շարքերը և տվյալնել է տրամադրում Վաշինգտոնին գրոհայինների ծրագրերի մասին: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն դիտարկում է Եվրոպայից ԱՄՆ ժամանող բոլոր չվերթներում նոութբուքերն արգելելու հնարավորությունը: Ինքը Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրավունք ուներ կիսվել այդ տեղեկատվությամբ Մոսկվայի հետ: Մինչդեռ Թրամփի կենտրոնակայանում հայտարարել են, որ ԱՄՆ վարչակազմում կան մարդիկ, որոնք սաբոտաժով են զբաղված: Լավրովը ԱՄՆ էր այցելել մայիսի 9-ի երեկոյան: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |