Փակված ադրբեջանական ալիքի կոլեկտիվը նամակ է գրել մահացած Հեյդար Ալիևին

Փակված ադրբեջանական ալիքի կոլեկտիվը նամակ է գրել մահացած Հեյդար Ալիևին

PanARMENIAN.Net - Ամիսներ առաջ ադրբեջանական իշխանությունների որոշմամբ փակված ANS TV հեռուստաալիքի կոլեկտիվը բաց նամակ է հղել գործող նախագահ Իլհամ Ալիևի հայր, 2003 թվականին մահացած Հեյդար Ալիևին:

Նամակը սկսվում է հետևյալ տողերով. «Ներողություն Ձեր հոգու խաղաղությունը խանգարելու համար: Բայդ ցուք ինքներդ էիք ասում՝ խնդիր եղավ, ինձ դիմեք: Այժմ խնդիր է ծագել»: Այնուհետև կոլեկտիվը գովում է Հեյդար Ալիևի անցած ճանապարհն ու սկսում բողոքել այն կապակցությամբ, որ ալիքը փակել են անհիմն մեղադրանքով և նրանք չեն կարողանում հասցնել իրենց տեսակետը գործող նախագահ Իլհամ Ալիևին, գրում է Istipress-ը:

Նամակի վերջում հեղինակները Հեյդար Ալիևի հոգուց աջակցություն են խնդրում ալիքի փակման որոշումը վերացնելու հարցում:

ANS TV-ն Ադրբեջանի ամենահին հեռուստաալիքներից մեկն էր: Այն փակել էին 2016 թվականի հուլիսին՝ Թուրքիայում տապալված հեղափոխության փորձից չիք անք, Էրդողանի հակառակորդ Ֆեթուլահ Գյուլենի հետ հարցազրույց անելու համար:

Պաշտոնական կառույցները որպես հիմնավորում հայտարարել էին, որ լրագրողները փորձել են թույք ու ադրբեջանցի ժողովուրդների միջև սեպ խրել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---