Ռուսաստանի ԱԳՆ-ն ֆարս է անվանել Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունները15 նոյեմբերի 2007 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Հաստատվում է տպավորությունն այն մասին, որ վաղաժամ ընտրությունները Վրաստանում մտածված են որպես բացահայտ ֆարս, որը կոչված է ապահովել իշխանության պահպանումը այժմյան ղեկավարության ձեռքերում: Այդ մասին ասվում է Վրաստանի իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ լրատվության եւ մամուլի դեպարտամենտի մեկնաբանության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել է 2008 թվականի հունվարին նախագահի վաղաժամ ընտրություններ անցկացնելու մասին: «Նրա վերջին ծավալուն հրապարակային ելույթները, որոնք լայնորեն լուսաբանվում են ԶԼՄ-ներում, ըստ էության, ազդարարում են ընտրական քարոզարշավի սկիզբը: Այն սկսվում է յուրահատուկ պայմաններում` երկրում, հակառակ միջազգային հանրության պնդումների, պահպանվում է արտակարգ դրության ռեժիմը, սահմանափակված է արտահայտվելու եւ ժողովների ազատությունը, շարունակվում են ընդդիմության հետապնդումները: Ի դեպ, հենց սկզբից դա էր մատնանշում ընտրությունների ամսաթիվը, որն ընտրվել է այնպես, որ մնացած սեղմ ժամկետում ընդդիմությունը չհասցնի համախմբել շարքերը, իսկ հասարակությունը` հաղթահարել վախի սինդրոմը բողոքների դաժան ճնշումից հետո: Ակնհայտ է նաեւ, որ հաշվի է առնված ընտրողների ցածր ակտիվությունը ամանորի եւ սուրբ ծննդյան տոների շրջանում, ինչը լավ հնարավորություն է ստեղծում ընտրությունների արդյունքների կեղծման համար»,-գտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, վրաց ղեկավարությունը շարունակում է ուռճացնել լրտեսամոլությունը եւ արտաքին թշնամու կերպարը: «Նախընտրական քարոզարշավի առանցքն է դառնում անթաքույց ռուսատյացությունը: Այդ ասպարեզում Վրաստանի նախագահը սովորելու կարիք չունի: Դեռեւս վերջերս հեքիաթներ էին տարածվում ավիահարձակումների եւ հրթիռային հրետակոծությունների մասին: Այնուհետեւ սովորական բնակչին վախեցնում էին երեք լրտեսների մասին պատմություններով, որոնք Թբիլիսիի փողոցներ դուրս բերեցին տասնյակ հազարավոր բողոքավորների: Այժմ էլ Վրաստանի նախագահը սկսել է խոսել Աբխազիա ռուսական տանկերի եւ այլ մարտական տեխնիկայի տեղափոխման մասին: Մոսկվայում Վրաստանում ընթացող քաղաքական գործընթացները դիտում են որպես հարեւան երկրի ներքին գործ եւ ոչ կոռեկտ են համարում միջամտությունը: Ռուս էմիսարները չեն, որ Թբիլիսիում բազմաժամյա զրույցներ են անցկացնում պետական եւ քաղաքական գործիչների հետ եւ խորհուրդներ տալիս նրանց»,-ընդգծվում է Ռուսաստանի ԱԳՆ լրատվության եւ մամուլի դեպարտամենտի մեկնաբանության մեջ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |