Օսկարակիր Շեքհար Կապուրը ֆիլմ կնկարահանի Հայոց ցեղասպանության մասին![]() 19 մայիսի 2017 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Հայտնի հնդիկ ռեժիսոր Շեքհար Կապուրը, որի «Էլիզաբեթ» ֆիլմն արժանացել է Օսկարի, ֆիլմ կնկարահանի Հայոց ցեղասպանության մասին Միշելին Ահարոնյան Մարկոմի «Երկնքից 3 խնձոր ընկավ» վեպի մոտիվներում: Վեպի հիմքում գրողի տատի հիշողություններն են, որը Ցեղասպանությունը վերապրած հայերից է, գրում է Deadline-ը: Գիրքը հրատարակվել է 2001-ին և արժանացել է ԱՄՆ գրաքննադատների ամենաբարձր գնահատականներին, արժանացել է Կոլումբիայի համալսարանի Հայկական կենտրոնի «Անահիտ»մրցանակին: Ֆիլմի սցենարը գրել է Խոսե Ռիվերան: Ֆիլմի գործողությունը ծավալվում է 1915-1917թթ., իրադարձությունները զարգանում են պատանի փախստական աղջկա շուրջ, որին թուրք հարևանները ապաստան են տալիս ծնողների մահից հետո: Նրա մանկությունը խորտակված է, հիմա նա նայում է իր աշխարհի մնացորդներին մահմեդական շղարշի ետևից: Կապուրների ընտանիքը ևս ժամանակին բախվել է արտագաղթի ծանր խնդրին, երբ ստիպված է եղել հեռանալ Դելիից, երբ Հնդկաստանը պառակտվեց: Ֆիլմի պրոդյուսերն է Սոնա Թաթոյանը: Արդեն թողարկվել է առաջին տեսահոլովակը որպես հիշեցում այն մասին, թե ինչ բարդ է փախստական լինել այս աշխարհում: Սա առաջին հոլովակն է այն շարքից, որ նկարահանում է Disruptive Narrative ընկերությունը, որը պատմում է գլոբալ անարդարության մասին: Հոլովակը ցուցադրվելու է Կաննի 70-րդ կինոփառատոնում: Ռեժիսորը 2013-ին եղել է Հայաստանում, մոտ մեկ շաբաթ անցկացրել երկրում՝ ընտրելով հարմար տեղանքներ նկարահանումների համար: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |