«Մանկական Նոր ալիքում» ՀՀ-ն կներկայացնի Անահիտ Ադամյանը

«Մանկական Նոր ալիքում» ՀՀ-ն կներկայացնի Անահիտ Ադամյանը

PanARMENIAN.Net - «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում Հայաստանը կներկայացնի հայտնի ռուս երգահան Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը:

Ինչպես նշվում է մրցույթի կայքում, այս տարի մրցութի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31–ին և հունիսի 1–ին Ղրիմում։

13–ամյա Անահիտը երգում է 5 տարեկանից։ «Իմ վոկալային ունակությունները նկատել են ծնողներս, տասը տարեկանից պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվում եմ վոկալով։ Երբ պատրաստ լինի իմ առաջին ալբոմը, ես, ամենայն հավանականությամբ, այն կանվանեմ Sunglasses։ Այսօր անչափ երջանիկ եմ, որ մասնակցում եմ «Մանկական Նոր ալիքին»,- խոստովանել է Անահիտը, հայտնում է Նովոստի-Արմենիան։

Նրա խոսքով, նման նախագծերին մասնակցելը մեծ փորձ է տալիս ինչպես կատարողական վարպետության, այնպես էլ շփման ոլորտում։ Ընտրելով մրցութային ծրագրի երգերը` նախընտրել է այն ստեղծագործությունները, որոնք ինքն էլ մեծ հաճույքով ունկնդրում է ընկերների հետ։

Պատանի երգչուհու նվիրական երազանքը համաշխարհային աստղ դառնալն է, այցելել Ամերիկա և նվեր ստանալ մեծ փափուկ արջուկ։ Անահիտը շատ է սիրում երգել, զբոսնել ընկերների հետ, լողանալ ծովում, հանգստանալ Երևանում։ Զբաղվել է մարմնամարզությամբ և մեծ թենիսով։ Կցանկանար երգել Ալեքսանդր Պանայոտովի հետ։

Անահիտի ամենասիրած առարկան անգլերենն է։ «Սիրում եմ երգել անգլերեն։ Ինձ ընդհանրապես դուր է գալիս ուսումնասիրել օտար լեզուներ։ Իսկ օրինակ երկրաչափությունն ինձ համար չափազանց բարդ է, ես դժկամությամբ եմ այցելում երկրաչափության դասերին», – խոստովանեց Ադամյանը։

13–ամյա Անահիտը 2016-ին Մերի Վարդանյանի հետ զբաղեցրել է երկրորդ տեղը Մալթայում անցկացված «Մանկական Եվրատեսիլ–2016»–ում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---