ՊԵԿ-ը մոտ 500 հաստիք է կրճատում

ՊԵԿ-ը մոտ 500 հաստիք է կրճատում

PanARMENIAN.Net - Պետեկամուտների կոմիտեն նախատեսում է կատարել կառուցվածքային փոփոխություններ, որոնց հետևանքով կկրճատվի 483 հաստիք:

Ինչպես հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը, նախատեսվում է լուծարել հարկային (տարածքային) տեսչությունները` վերջիններիս փոխարեն ստեղծելով թվով 3 վարչություններ, և դրանք ներառել կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կազմում: Նախատեսվում է նաև կրճատել մաքսատների թվաքանակը և դրանք` որպես վերադաս մաքսային մարմնի վարչություններ, նախատեսել կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում:

Նախատեսվում է լուծարել նաև ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների հաշվառման բաժինը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս գործառույթներն իրականացվելու են ստեղծվելիք Հարկ վճարողների սպասարկման վարչության, Փոքր հարկ վճարողների, ինչպես նաև Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչություն-վարչությունների կողմից:

Միաժամանակ նախատեսվում է կոմիտեի աշխատակազմում ստեղծել Ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժին:

Փոփոխությունները միտված են հարկային վարչարարության կատարելագործմանը, ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

PAN-ը նախկինում պատմել էր ՊԵԿ ուռճացված աշխատամասի մասին ու գրել, ինչպես է խնայել միլիարդներ՝ հարկայինի օպտիմիզացիայով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---