Ռումբ է պայթել Բանգկոկի հիվանդանոցում. 23 մարդ է տուժել![]() 22 մայիսի 2017 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 22-ի առավոտյան Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի Phramongkutklao հիվանդանոցում պայթյուն է որոտացել: Ըստ տարբեր տվյալների տուժել է 23-24 մարդ: Ըստ նախնական տվյալների, պայթյունը տեղի է ունեցել պաշտոնաթող պաշտոնյաների ընդունարանում: Հիմնականում մարդիկ տուժել են բեկորներից: Ըստ ոստիկանության, պայթյունի պատճառը ռումբն է եղել: Պայթյունի վայրում հայտնաբերվել են պայթուցիկի հետքեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Հաստատվել է, որ դա ռումբ էր: Մենք պետք է խորհրդակցենք, այլ տեղեկություններ հայտնելու համար»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Նա հավելել է, որ պայթյունի վայրում լարեր են հայտնաբերվել: Ավելի վաղ հայտարարվել էր, թե պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել: Photo. REUTERS/Athit Perawongmetha Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |