Հարկադիր կատարողների կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու դեպքով քրգործ է հարուցվել22 մայիսի 2017 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Մ. Պ.-ի դիմումի և հաղորդման վերաբերյալ նախապատրաստած նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Մասնավորապես, Մ. Պ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր որդին` Ա. Պ.-ն, համապատասխան պայմանագրով Գ. Տ. ՍՊԸ-ին է հանձնել ռեստորանային համալիրում գտնվող 200 մլն դրամ արժողությամբ շարժական գույքը: Որոշ ժամանակ անց հիշյալ ՍՊԸ-ն որպես վարկի ապահովման միջոց գրավադրել է նշված ռեստորանային համալիրը` բանկին գրավոր տեղեկացնելով, որ դրանում առկա շարժական գույքը պատկանում է Ա. Պ.-ին: Դրանից հետո վերջինս դիմել է դատարան` իրեն պատկանող գույքը հետ ստանալու նպատակով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ շարժական գույքը դատական վեճի առարկա է, ԴԱՀԿ ծառայության Մալաթիա-Սեբաստիա բաժնում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում դրա նկատմամբ արգելանք է դրվել մինչև վեճի հանգուցալուծումը: Սակայն այդ ընթացքում Ա. Պ.-ն տեղեկացել է, որ արգելադրված գույքն աճուրդով վաճառվել է, և ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները որևէ միջոց չեն ձեռնարկել դրա օտարումը կանխելու ուղղությամբ: Հարկադիր կատարողների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |