Մանչեսթերի մահապարտ ահաբեկչի անունը հայտնի է24 մայիսի 2017 - 09:48 AMT PanARMENIAN.Net - ՄԲ ոստիկանությունը հայտնել է մահապարտ ահաբեկչի անունը, որն ահաբեկչական ակտ է իրականացրել Մանչեսթեր քաղաքի մարզահամերգային համալիրում: «Կարող ենք հաստատել, որ Մանչեսթերի ահաբեկչության կասկածյալը 22-ամյա Սալման Աբեդին է», - հաղորդում է «Ռիա նովոստին»։ Աղբյուրը նշում է, որ ահաբեկիչը ռումբը բերել է ուսապարկի մեջ: Միևնույն ժամանակ, միջազգային լրատվամիջոցները՝ հղում անելով ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Հիդալգոյին, հաղորդում են, որ Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը մայիսի լույս 24-ի գիշերը մարել են՝ ի հիշատակ Մանչեստերի մարզադաշտում ահաբեկչական հարձակման զոհերի: «Հարձակվելով Մանչեստերի վրա՝ ահաբեկիչները ցանկացել են հարձակվել մեր ընդհանուր արժեքների վրա` հավատարմությանը ժողովրդավարությանը, ազատությանը, մարդասիրությանն ու համատեղ գոյակցությանը: Այդ սպառնալիքի հետ դեմ հանդիման՝ քաղաքները պետք է խոսեն մեկ ընդհանուր ձայնով», - ասված է հայտարարության մեջ: Բացի այդ, քաղաքապետը հավելել է, որ փարիզցիներըզգացել են նույն ողբերգությունը և մնում են զոհերի հարազատների կողքին: Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ մոտ 60-ը: Կարդացեք նաև՝Պայթյուն վերջին ակորդի ժամանակ. Ինչ է հայտնի Մանչեսթերի ահաբեկչության մասին, ինչը՝ դեռ ոչ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |