Աթլետիկայի թիմային ԵԱ-ին ՀՀ-ից 16 մարզիկ կմասնակցի24 մայիսի 2017 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Աթլետիկայի Հայաստանի հավաքականը հունիսի 24-25-ը Մալթայում կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը: Տղամարդկանց և կանանց պայքարում մեր երկիրը կներկայացնի 16 մարզիկ: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը հայտնել է Եվրոպա մեկնող թիմի կազմը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Կանայք. Մարիաննա Բաղյան, Գայանե Չիլոյան, Լիլիթ Հարությունյան, Անգելինա Ավագյան, Էլլադա Ալավերդյան, Յանա Աբրահամյան, Ժաննա Շահնազարյան: Տղամարդիկ. Տիգրան Մկրտչյան, Երվանդ Մկրտչյան, Նարեկ Ղուկասյան, Գոռ Ներկարարյան, Լևոն Աղասյան, Ռոման Ալեքսանյան, Մանուկ Մանուկյան, Մելիք Ջանոյան, Արամայիս Սարգսյան: Շահբազյանը նշել է, որ մինչև Եվրոպայի առաջնությունը հավաքականը հունիսի 6-20-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում. «Հայաստանի առաջնությունում գրանցված արդյունքները ցույց են տալիս, որ Եվրոպա մեկնող աթլետները պատրաստ են լավագույնս հանդես գալու: Հիմնականում առաջատար աղջիկների հետ ենք մեծ հույսեր կապում: Կարծում եմ` հաջող կմասնակցեն: Փորձը ցույց է տվել, որ մեր աթլետները կարող են մրցանակային տեղեր զբաղեցնել, նույնիսկ չեմպիոն դառնալ: Այնպես որ, մեդալ էլ կարող է լինել: Բայց առաջնությունը թիմային է և պետք է պայքարենք թիմով լավ տեղ զբաղեցնելու համար»,- ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Գայանե Չիլոյանը, Անգելինա Ավագյանը, Էլլադա Ալավերդյանը, Դավիթ Սարգսյանը և Յուրա Խաչատրյանը հունիսի 3-ին Ստամբուլում կմասնակցեն Բալկանյան երկրների պատանիների անհատական առաջնությանը: Նախատեսվում է նաև, որ մի քանի աթլետ հանդես կգա Վրաստանի բաց առաջնությունում (մայիսի 26-28): Կարդացեք նաև՝ Գալուստյան. Օլիմպիական ուղեգիր ստանալու վերջին փորձը Գերմանիայի մրցաշարն է Ուղին անվանում է առաջնամագլցողը. Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են «Ինձ ասում են կոնկերտ ասեմ փողոց փակեք, ոչ թե ակցիաներ արեք, ասում եմ փողոց փակեք»,–ասել է սրբազանը «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում |