Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն մակարդակ է հայտարարվել24 մայիսի 2017 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի կառավարությունը Մանչեսթերում ահաբեկչությունից հետո որոշել է բարձրացնել ահաբեկչական սպառնալիքի մակարդակը մինչև առավելագույն՝ կրիտիկական մակարդակը: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 23-ին օրվա ընթացքում երկրորդ արտահերթ խորհրդակցության ժամանակ: Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ մոտ 120-ը: Սա ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակի սահմանումն է պատմության մեջ երրորդ անգամ: Ոստիկանությունն ակնկալում է, որ այն երկար չի տևի: Վերջին անգամ կրիտիկական մակարդակը պահպանվել է 4 օր, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Չնայած 2013-ի ահաբեկչություններին, երբ 2 իսլամիստ Լոնդոնում սպանեց զինծառայող Լի Ռիգբիին (իսկ այս ահաբեկչությունը տեղի է ունեցել Ռիգբիի սպանության 4-րդ տարելիցի օրը) և 2017-ի մարտին տեղի ունեցած ահաբեկչությանը, Բրիտանիայի իշխանությունները խուսափում էին ահաբեկչական սպառնալիքի մակարդակի բարձացումից: 2014-ից այն պահպանվում էր «լուրջ սպառնալիքի» մակարդակում։ Ընդհանուր առմամաբ սպառնալիքի 5 մակարդակ կա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԲ ոստիկանությունը հայտնել է մահապարտ ահաբեկչի անունը, որն ահաբեկչական ակտ է իրականացրել Մանչեսթեր քաղաքի մարզահամերգային համալիրում: «Կարող ենք հաստատել, որ Մանչեսթերի ահաբեկչության կասկածյալը 22-ամյա Սալման Աբեդին է»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Ընթերցեք նաև. Պայթյուն վերջին ակորդի ժամանակ. Ինչ է հայտնի Մանչեսթերի ահաբեկչության մասին, ինչը՝ դեռ ոչ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |